Մամուլ 1 ամիս առաջ - 08:35 26-09-2026

Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ խնդիրը ոչ թե բռնությունն է եւ դրա դեմ պայքարը` այդ մասին կան բավարար օրենքներ, այլ՝ հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխելը, որն անգամ չի թաքցնում վարչապետի կինը։ Սպասվում է, որ թեժ քննարկում է ծավալվելու:

Հաշվի առնելով, թե ով է նախագծի գաղափարի հեղինակը, ՔՊ-ում Փաշինյանին քծնելու լայն դաշտ է բացվելու, եւ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել իրենց ստրկամտությունն ի ցույց դնել, դրա առիթը կունենան եւ ընդդիմադիրների քննադատություններին հզոր հակահարված կտան։ Չի բացառվում, որ մինչ այդ խորհրդարան ուղարկվի նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում