Ներքին Ավելին 3 ամիս առաջ - 18:23 15-08-2026

Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Գանգուր վարսեր» տեսահոլովակը, որն արդեն հասցրել է լայն տարածում գտնել համացանցում և դառնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Երգչուհին բացահայտել է ստեղծագործության ստեղծման նախապատմությունն ու անձնական դրդապատճառները։

Սիրուշոն նշել է, որ շատ աղջիկներ, ունենալով բնական գանգուր մազեր, հաճախ ձգտում են ուղղել դրանք։ Երգն առաջին հերթին նվիրված է իր փոքրիկ դստերը՝ Զաբելին, որպեսզի նա սիրի ու գնահատի իր բնական գանգուրները.

«Շատ աղջիկներ ունենում են գանգուր վարսեր, բայց միշտ ցանկանում են ուղիղացնել դրանք։ Այս երգը նվիրել եմ դստերս՝ Զաբելին, որպեսզի նա սիրի իր բնական վարսերը»,- անկեղծացել է երգչուհին։

Խոսելով իր ստեղծագործան մասին՝ երգչուհին անդրադարձել է, որ երգում հիշատակվող Սևան աչքերը նվիրված է ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին.

«Այն նվիրված է ամուսնուս՝ Լևոնին, ում աչքերը կանաչ են, այդ խոսքերը ունի իր հատուկ հասցեատերը»,- նշել է Սիրուշոն։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում