Ներքին 1 ամիս առաջ - 13:30 14-08-2026

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է նկատվում ՌԴ հայերի շրջանում

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը 2025 թվականին գերազանցել է 32 հազարը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ միգրացիոն հոսքերն ու ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները վերլուծելիս նկատելի է, որ քաղաքացիությունը որոշ դեպքերում օգտագործվում է հիմնականում ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով։

«Մենք նկատում ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ ՌԴ հայ համայնքի շրջանում։ Եթե նայենք 2025-ի դիմումների քանակը, այն գերազանցել է 32․000-ը, դա պատմական մաքսիմումն է ՀՀ գոյության ամբողջ ընթացքում։ ՌԴ այն քաղաքացիները, որոնք դիմում են քաղաքացիություն ստանալու համար, հիմնականում ազգությամբ հայերն են։ Այս տենդենցն առնչվում է մեր սփյուռքին»,- ասաց Ղազարյանը։

Նրա գնահատմամբ՝ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիությունն «գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար»։

Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը բարդ չէ։
«Երբ ասում են՝ բարդ է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը, ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չէ։ Միգուցե առկա են վարչարարական, փաստաթղթային բարդություններ, բայց պահանջների մասով ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար ՀՀ-ն, ըստ էության, ոչ մի պահանջ չի առաջադրում»,- ընդգծեց նա։
Ղազարյանի դիտարկմամբ՝ այս հարցը, իր մասնագիտական գնահատմամբ, խնդիր է, և անհրաժեշտ է համապատասխան լուծումներ գտնել։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
10:23 Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ