Ներքին 1 ամիս առաջ - 11:44 13-08-2026

ՀՀ ԱԳՆ-ն երեկ այդպես էլ ձայն չհանեց Ալիևի ելույթի վերաբերյալ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու…

Հույսս արդարացավ՝ ՀՀ ԱԳՆ-ն երեկ այդպես էլ ձայն չհանեց Ալիևի ելույթի վերաբերյալ, իրենց չի հուզում ՀՀ ներքին գործերին միջամտելու ադրբեջանական ջանքերը։ Ավելին ասեմ՝ փաստացի իրենց լռությունը խոսում է այն մասին, որ Ալիևի ելույթի այս հատվածը՝ «Մեր մասնագետների վերլուծությունը Հայաստանում նույնիսկ որոշել է այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման սյուները», ավելի քան մոտ է իրականությանը։ Հակառակ դեպքում՝ դա արագ կհերքվեր։

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի։ Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլև տեղեկատվական խոցելիություն է ապահովում հայ հանրության համար։ Ստացվում է, որ քանի որ մեր իբր ժողովրդավարները ՀՀ հպարտ քաղաքացիներից թաքցնում են տեղեկատվությունը, այդ մասին մենք իմանում ենք հարևան բռնապետից։

Պատկերացնում եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում, որքա՞ն բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու սրանց նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում՝ հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե ՀՀ-ն էլ, ըստ իրենց, առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Խաղաղությունը այսպիսի տեսք ունի․․․

Հ․Գ․ Հիշում եք, չէ՞, որ Երասխում այդպես էլ մետալուրգիական գործարանը նախատեսված վայրում չկառուցվեց, որովհետև Ադրբեջանը դրան դեմ էր գնացել»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը