Այսպիսով՝ մի կողմից՝ համայնքային բյուջեից հնարավոր 14 միլիոն դրամի խնայողության հարցն է, մյուս կողմից՝ քաղաքային իշխանության ինքնուրույնության և կառավարման արդյունավետության շուրջ քաղաքական բանավեճը։
Ցուցադրությունը կազմված է թանգարանում պահվող Կուրղինյանի հարուստ արխիվային նյութերի հիման վրա:
Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հունվարի 1-ից հուլիսի 4-ը ռուսական զինված ուժերի շարքեր է ընդունվել ավելի քան 185 հազար մարդ։
Երևանի քաղաքապետարանից, Oragir.news-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել են 2021 թ. ընթացքում ապամոնտաժված կրպակների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը։