Ներքին 1 ամիս առաջ - 14:41 12-08-2026

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն պարզաբանել է գազալցակայանի վնասով աշխատելու մասին լուրը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրերս Oragir.News-ը «Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարվել «Լագո Վինչ» ՍՊԸ-ի գործունեությանը, հարկային ցուցանիշներին և պետական գնումներին։

Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Դավիթ Աբրահամյանը, որը ներկայացնում է «Էփի Փարթեզ» հաշվապահական ընկերությունը և, նրա խոսքով, հաշվապահական ծառայություններ է մատուցում «Լագո Վինչ» ՍՊԸ-ին։

Աբրահամյանը հերքում է նախորդ հրապարակման՝ ընկերությունը 2024-2025 թվականներին վնասով աշխատելու վերաբերյալ պնդումը։ Նրա խոսքով՝ այդ տարիների շահութահարկի հաշվետվությունները ցույց են տալիս, որ ընկերությունն աշխատել է շահույթով։ Նրա խոսքով՝ ընկերության նախորդ տարիների բացասական ֆինանսական արդյունքը կապված է կատարված ներդրումների հետ։

Աբրահյանը պնդում է, որ գազալցակայանը տարիներ առաջ այլ վիճակում է եղել, իսկ հետագայում ներդրումներ են կատարվել ինչպես բուն գազալցակայանի, այնպես էլ հարակից տարածքի զարգացման համար։

«Հնում շահութահարկը վնասով է եղել, դրա պատճառը այն է, որ էդ գազալցակայանում ներդրում է արվել։ Այն ժամանակ մի հատ ավերակ էր»,- նշեց նա։

Աբրահամյանը նաև հերքեց պետական գնումներում ընկերության մենաշնորհային դիրքի մասին հնարավոր տպավորությունը՝ նշելով, որ «Լագո Վինչ»-ը տարբեր գնումների մասնակցել է այլ ընկերությունների հետ մրցակցությամբ, և եղել են դեպքեր, երբ հաղթող է ճանաչվել այլ ընկերություն։ Նա պատրաստակամություն հայտնեց տրամադրել ընկերության հարկային և ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու համար։

Հավելենք, որ Oragir.News-ը համաձայն իր խմբագրական սկզբունքի, հնարավորություն է տալիս նաև մյուս կողմին ներկայացնել իր տեսակետներն ու փաստարկները։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը