Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համացանցում անդադար քննարկվում է դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքն ու նոր սիրելիի հետ հարաբերությունները։
Չնայած հանրային տարբեր արձագանքներին՝ զույգը շարունակում է սոցցանցերում կիսվել ջերմ ու ռոմանտիկ հրապարակումներով։ Դերասանի ընտրյալն այս անգամ հանդես է եկել ծավալուն ու խոսուն գրառմամբ՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին։
Դերասանի սիրելին ինստագրամում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հոգեբանական անդրադարձ․
«Երբեմն մարդիկ ամենաշատը քննադատում են ոչ թե այն, ինչ սխալ է, այլ այն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների մեջ։
Բայց այստեղ մի կարևոր հոգեբանական սահման կա․ ուրիշի հարաբերությունները դիտելիս մենք տեսնում ենք միայն այն փոքր հատվածը, որը մեզ հասանելի է, իսկ մնացածը լրացնում ենք մեր սեփական փորձով, սպասումներով ու պատկերացումներով։ Եվ հաճախ ուրիշի ընտրությունը դատելու ցանկությունը շատ ավելին է պատմում դատողի ներաշխարհի, քան այդ հարաբերությունների մասին»։
Շարունակելով իր միտքը՝ նա ընդգծել է, որ արտաքին կարծիքներն ու ճիշտ տարբերակները որևէ նշանակություն չունեն, երբ հարաբերություններում կա ներքին խաղաղություն.
«Սերը հանրային քվեարկություն չէ։ Մարդուն չենք ընտրում նրա համար, որ մեր ընտրությունը հասկանալի կամ ընդունելի լինի բոլորին։
Երբ դու գիտես՝ ում կողքին ես խաղաղ, ում կողքին կարող ես լինել ինքդ քեզ նման, ուրիշների ճիշտ տարբերակները պարզապես դադարում են նշանակություն ունենալ։ Որովհետև հարաբերությունների մեջ ամենակարևոր հարցը ոչ թե «ինչպե՞ս եք երևում ուրիշների աչքերում» է, այլ՝ «ինչպե՞ս եք զգում միմյանց կողքին»»։
Հրապարակված հոլովակն ու գրառումն անմիջապես լայն արձագանք են գտել համացանցում:
Թամարա Քալանթարյան