ԻՆՍՏԱ NEWS-ի հերթական թողարկման հյուրը The Bites բլոգի հիմնադիրն է։
Հաղորդման ընթացքում խոսել ենք բլոգերի կյանքի մեծ փոփոխության՝ բորտուղեկցորդուհի դառնալու ճանապարհի, 5-փուլանոց հարցազրույցի, խիստ դասընթացների ու քննությունների մասին։
Ի՞նչ է իրականում թաքնված բորտուղեկցորդուհու ժպիտի և համազգեստի հետևում։ Ինչպե՞ս է հնարավոր համատեղել ավիացիոն աշխատանքն ու բլոգինգը, և ինչպե՞ս է The Bites-ը տեղական ռեստորանային բլոգից վերածվում միջազգային ֆուդ բլոգի։
Այս և այլ հարցերի պատասխանները՝ ԻՆՍՏԱ NEWS-ի նոր թողարկման ընթացքում։
Թամարա Քալանթարյան