«Այսօր փորձում են ոչնչացնել Հայաստանի պատմության հիմքերը։ Եթե հայոց պատմությունը տարանջատենք հայոց եկեղեցու պատմությունից, այնտեղ ոչինչ չի մնա, մեր ակունքները, որոնցից ձևավորվել է մեր պատմությունը, 301 թվականից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին է»,- այսօր Էջմիածնի դատարանի բակում, որտեղ տեղի էր ունենում Վեհափառ հայրապետի առաջին դատական նիստը,
Oragir.News-ի հետ զրույցում ասաց անկախ վերլուծաբան Կարեն Մաճկալյանը։
«Անկախ դատավճռից և ելքից, թե ինչ տեղի կունենա այսօր, սա մի մեծ խարան է մնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Տեսեք՝ որտեղ են դատում այսօր հայոց հայրապետին։ Վեհափառին դատում են մի դատարանում, որի հասցեն Գրիգոր Լուսավորիչ է»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ ժողովրդի աչքից վրիպել է մի շատ կարևոր իրադարձություն, այն է՝ Մարզահամերգային համալիրում այս նույն օրը, նույն պահին տեղի է ունենում մի մեծ աղանդավարական հավաք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան