Ներքին 59 րոպե առաջ - 21:07 03-08-2026

Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՔՊ-ում Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի Վահան Թեքեյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Մկրտչյանը չի վերցնի ավագանու մանդատը։

Այս պահին ՔՊ-ում խմորումներ են, թե ով է վերցնելու մանդատը, և ով է ղեկավարելու ավագանու ՔՊ խմբակցությունը։ Ուշագրավն այն է, որ Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը։

Հիշեցնենք, որ օրերս Oragir.News-ը գրել էր, որ ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է։ Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամներ ունի․ մեկը ղեկավարում է Շիրակի շտապօգնությունը, մյուսը դպրոցի տնօրենի պաշտոնակատար է։

Անահիտ Չալիկյան