Ներքին 11 ամիս առաջ - 19:45 31-07-2025

Oragir.News-ի վրա հարձակված ՔՊ-ական բլոգերն արդարացվե՞լ է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում ընթանում էր «Oragir.News-ն ընդդեմ Անիտա Հարությունյանի» դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդիվ մոդել Անիտա Հարությունյանը, որն իր աջակցությունն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ներխուժել էր Oragir.News-ի խմբագրություն և վնասել էր գույքը։ Սույն թվականի հուլիսի 30-ին globe_progress_casting_studio-ն ինստագրամյան սթորի էր արել, որտեղ նշել էր Oragir.News-ին և շնորհավորել՝ ակնարկելով, որ Անիտան նշում է իր հաղթանակը՝ կապված դատական գործի հետ:

Այսօր Oragir.News-ը փորձեց կապ հաստատել գործով դատավոր Մուշեղ Արամյանի օգնականի հետ, որը մեզ փոխանցեց, որ վճիռը 5-օրյա ժամկետում կհրապարակվի DataLex դատական տեղեկատվական համակարգում, և մեզ ոչ մի տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Հարց է առաջանում՝ ինչպես է ստացվել, որ մեղադրյալ Անիտա Հարությունյանը տեղեկացել է իր հաղթանակի մասին դեռևս դատական ակտի հրապարակումից առաջ, մինչդեռ Oragir.News-ին ոչ միայն այդ մասին չեն տեղեկացրել, այլև մեր զանգերին հաջորդած հարցումից հետո ևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։

Սա լուրջ կասկածի տեղիք է տալիս. արդյո՞ք մենք գործ ունենք արդար և թափանցիկ դատական համակարգի հետ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցող մոդելին ամեն ինչ կարելի է:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 29-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ նախքան նիստի սկսվելը մեղադրյալ Անիտա Հարությունյանը դարձյալ չի կարողացել զսպել իրեն և վիրավորել է գործով վկա լրագրողին՝ Արփինե Նավասարդյանին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը