Արտաքին 1 ամիս առաջ - 09:55 29-07-2026

Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այս աշնանը Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի մասին տեղեկությունները պատվիրված են և չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հավելելով, որ երկրում զորահավաքի նախապատրաստման վերաբերյալ թշնամու տարածած ցնդաբանությունները ոչ այլ ինչ են, քան կեղծ սադրանք։ Սա ընտրություններից առաջ իրականացվող քարոզչական արշավի մի մասն է, որի նպատակը, բնականաբար, իրավիճակն ապակայունացնելն է։

Զինված ուժերի համալրման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում նա նաև հայտնել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել շուրջ 200 հազար զինծառայող։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ