Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:35 08-01-2025

Ալիևը ՀՀ ներխուժելու ծրագրի մասին է ազդարարում, պետք է հայտարարվի համազգային զորահավաք

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի շարունակություն նախորդ գրառմանս․․․
Ագրեսիային արդյունավետ դիմակայելու և ազգային գոյության ու ինքնիշխանության պահպանմանն ուղղված կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտաբար պետք է իրականացվեն, ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․

1. Արտակարգ դրություն և մոբիլիզացիա
Մեր երկր առջև ծառացած գոյութենական խնդիրների հաղթահարման ու հանգուցալուծման համար երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության։ Միաժամանակ, պետք է նաև հայտարարվի համազգային լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հստակ համագործակցությամբ սահմանապահ և սահմանամերձ համայնքների բնակչությանը սահմանների պաշտպանությանը ներգրավելու միջոցով։

2. Հանրային ներքին համախմբում
Ներքին համախմբման հիմքում հասարակության ու ժողովրդի զարթոնքն է, հանրային և քաղաքացիական գիտակցության արթնացումը։ Այս առումով կարևոր է լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և ցանկացած հասանելի հաղորդակցման ուղիների միջոցով թշնամական երկրի սպառնալիքների և իրերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածումը:
Միաժամանակ, պետք է ստեղծել համակարգող հանձնաժողովներ, որոնց մեջ կլինեն ընդդիմության, քաղաքացիական հասարակության, մտավորականների, իրավաբանների, հասարակական գործիչների ներկայացուցիչներ։ Այս հանձնաժողովները պետք է աշխատեն բոլոր մակարդակներում գործողությունները համակարգելու ուղղությամբ:

3. Միջազգային մոբիլիզացիա
Միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար անհապաղ դիվանագիտական միջոցներ են անհրաժեշտ։ Սա կարող է ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ, միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ) աջակցություն և դիտորդներ ստանալու համար դիմում, ինչպես նաև ակտիվ աշխատանք միջազգային լրատվամիջոցների հետ՝ սպառնացող ագրեսիան լուսաբանելու և միջազգային աջակցություն ստանալու համար։
Կարևոր է նաև աշխատանքը միջազգային կոալիցիայի ստեղծման ուղղությամբ՝ տնտեսական պատժամիջոցներ և քաղաքական ճնշում գործադրելու ագրեսոր պետության նկատմամբ, ինչպես նաև դիվանագիտական ճնշում՝ ագրեսորին համաշխարհային հարթակում մեկուսացնելու համար։

4. Կոչ միջազգային գործընկերներին և դաշնակիցներին
Անհրաժեշտ է հրատապ կերպով վերաիմաստավորել և վերագտնել կապերը դաշնակից պետությունների հետ և ստանալ նրանցից երաշխավորված օգնություն։ Սա ներառում է դաշնակիցների ռազմական ուժերի հնարավոր տեղակայումը երկրի տարածքում՝ ագրեսիան զսպելու նպատակով և նրանց կողմից ռազմական օգնության տրամադրումը»։

Ավելի վաղ Անանյանը գրել էր, որ Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին ազդարարում է՝ մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ