Ներքին 4 ամիս առաջ - 20:09 09-06-2026

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Բուլղարիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։

«Ակնկալում եմ սերտ համագործակցություն Բուլղարիայի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռադևը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար