Ներքին 4 ամիս առաջ - 18:13 02-06-2026

Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Վեհափառ

Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված, հիշեցրեց Գարեգին Բ կաթողիկոսը։

«Հարցը քննարկվեց եկեղեցական շրջանակում, Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրում շարժումը։ Մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։

Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը։

Բայց այն մեղադրանքները, որ նրան առաջադրվում են, անհիմն են։

Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին, նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,– լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են