Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:13 26-03-2026

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել

Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նրանցից մի քանը ձերբակալված են՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգին և ինչ մեղադրանքով: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»:

«Ազատության» տեղեկություններով՝ իրավապահները Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի 11 աշխատակիցներ են տարել դեռ 2023-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը: Թե ինչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները, Հակակոռուպցիոնից ասացին՝ ավելի ուշ կհայտնեն:

Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:

Այվազյանը մի ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին:

Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել: Դրանից հետո նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին նշանակեց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին: Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»