copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:23 30-01-2024

Գավառում շները հարձակվել են մարդկանց վրա․ համայնքապետարանից պարզաբանում են

«Ամբողջ Գավառում շներ են թափառում, չենք կարողանում առավոտ շուտ և երեկոյան ժամերին դուրս գալ, հարձակվում են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի վրա»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ մարդկանց վրա շների հարձակման դեպքերն այնքան են ավելացել, որ բնակիչներն ուզում են հին մեթոդներին դիմել՝ կրակել և սատկացնել նրանց։

«Առավոտ շուտ վախենալով ենք երեխեքին դպրոց ճանապարհում, բոլոր փողոցներում ոհմակներով շներ են շրջում։ Մի քանի օր առաջ նորից հարձակման դեպք էր եղել։ Ինչքա՞ն կարող ենք այս ձևով ապրել, Ազգային ժողովում թող մի օրենք հանեն, այս խնդրին վերջնական լուծում տան։ Այսօր շանը մարդուց ավելի շատ են տեղ տալիս։ Հիմա, որ կրակեն, սատկացնեն, այդ մարդկանց կդատեն, բայց որ շները մեկի վրա հարձակվեն, ո՞ւմ են պատասխանատվության ենթարկելու»,- դժգոհեց Գավառի բնակիչներից մի կին։

Oragir.News-ը կապ հաստատեց Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի հետ, վերջինս ասաց, որ միայն նախորդ տարի 100 շուն է ստերջացվել, նույնքան էլ պլանավորում են այս տարի ստերջացնել։

«Թափառող շների խնդիրը բնակիչների կողմից պարբերաբար ներկայացվել է, այն միշտ էլ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է եղել։ Թափառող շների հետ կապված բյուջեում ունեցել ենք համապատասխան միջոցներ, որոնք ուղղվել ենք թափառող շների ստերջացմանը։ 2023 թվականին մի քանի անգամ մրցույթ ենք հայտարարել, 2 անգամ մրցույթ չի կայացել, որովհետև մասնակից չենք ունեցել։ 3-րդ մրցույթի արդյունքում ունեցել ենք մասնակից, որը հաղթել է։ Դրա արդյունքում 100 թափառող շուն ստերջացվել է և պլոմբավորումից հետո վերադարձրել են համայնք։ Դրանով սահմանափակվում է թափառող շների հետ կապված նախատեսված գործողությունը, որը կարողանում ենք մեր լիազորությունների շրջանակում իրականացնել։ 100 շան ստերջացմանհամար մենք ծախսել ենք 3 միլիոն դրամ։ Այս տարի էլ մոտ 3 միլիոն դրամ բյուջե ունենք թափառող շների ստերջացման համար, այսինքն՝ ևս 100 շուն»,- ասաց Գավառի փոխհամայնքապետը։

Հարցին՝ վերջին օրերին շների հարձակումների վերաբերյալ ահազանգեր ստացե՞լ են, Գրիգոր Դաշտոյանը դրական պատասխան տվեց․

«Այո, համայնքապետարանը ահազանգ ստացել է, որ շների կողմից հարձակում է եղել մարդկանց վրա»։

Գավառի փոխհամայնքապետը վստահեցրեց, որ առաջիկայում թափառող շներին ստերջացնելու վերաբերյալ մրցույթ կհայտարարվի։
adv_banner

Ամենից շատ դիտված

23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
22:30 Արագածոտնի մարզում Opel-ն ինքնավթարի է ենթարկվել, վարորդը տեղում մահացել է. մեկ այլ Opel էլ բախվել է ինքնավթարի ենթարկված Opel-ին. shamshyan.com
20:15 Մեր երեխեքին սպանում, ուղարկում են. մահացած զինծառայողի հարևան
14:20 Ադրբեջանը պատրաստվում է արտոնյալ պայմաններով վարձակալության հանձնել հայաթափված Արցախի հողերը
10:49 45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է
23:45 Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի հարևանությամբ, բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին. shamshyan.com
15:25 Դումանյա՛ն, հեռացի՛ր․ թիվ 20 դպրոցի աշակերտները դասերից հետո դասադուլ են անում
12:10 Սառը ցնցուղ՝ Բաքվից․ «Հայաստանի կառավարության առաջարկն անիրատեսական է»
22:00 Հաց՝ անկախության դիմաց. սո՞վ է լինելու
16:50 Դուռը ջարդեցին, մտան ներս․ ինչ են պատմում թիվ 20 դպրոցի աշակերտները ԱԱԾ-ի ներխուժման մասին