Ներքին 4 ամիս առաջ - 15:45 20-03-2026

Հայաստանը չի դառնալու աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ․ Անդրանիկ Թևանյան

Հավասարակշռված դիվանագիտությունը ենթադրում է, որ Հայաստանը չի դառնա աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ․ այս մասին այսօր «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական առաջարկների ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով իր մոտեցումները արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Հավասարակշռված դիվանագիտությունը նշանակում է, որ Հայաստանը չի դառնալու աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, չի օգտագործվելու որպես հակառուսական գործիք և չի մտնելու գլոբալ հակամարտությունների տիրույթ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ երկիրը պետք է հաշվի առնի խոշոր ուժերի շահերը և զարգացնի հարաբերությունները հարևանների հետ։

Թևանյանի խոսքով՝ այս մոտեցման կարևոր բաղադրիչներից է տարածաշրջանային համագործակցության խորացումը, մասնավորապես՝ Վրաստան-ի հետ հարաբերությունների զարգացումը։ Նա նշել է, որ նախատեսվում է հայ-վրացական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։

«Մենք առաջարկում ենք խորացնել Հայաստան-Վրաստան հարաբերությունները՝ դրանք բարեկամականից բարձրացնելով ռազմավարականի մակարդակին և ակտիվացնել տնտեսական համագործակցությունը»,– ասել է նա՝ կարևորելով նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։ «Հայաստանը կարող է հարթակ տրամադրողի դեր ստանձնել Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում՝ նպաստելով, օրինակ, աբխազական երկաթգծի բացմանը»,– նշել է Թևանյանը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է պահպանի և զարգացնի հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների հետ՝ հավատարիմ մնալով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել