Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 14:14 28-02-2026

Իրանի ԶՈւ-ն կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Թեհրանը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր տարածքի դեմ իրականացված գործողությունը անվանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում։

Ձեզ գուցե հետաքրքրի