Ներքին 7 ամիս առաջ - 22:08 08-02-2026

Գյումրիի փողոցները անմխիթար վիճակում են, քաղաքն անտերության է մատնված

Գյումրիի փողոցները շարունակում են մնալ անմխիթար վիճակում։ Փոսերով լի, քանդված ասֆալտով ու տարիներով չվերականգնվող ճանապարհները վաղուց դարձել են քաղաքի առօրյայի մի մասը։ Քաղաքը, կարծես, մատնված է անտերության, իսկ գյումրեցիները ստիպված են ամեն օր հարմարվել անհարմար ու վտանգավոր պայմաններին։

Խնդիրը միայն հարմարության մասին չէ։ Փողոցների այս վիճակը լուրջ սպառնալիք է թե՛ հետիոտների, թե՛ վարորդների համար։ Անձրևոտ օրերին փոսերը վերածվում են ջրափոսերի, ձմռանը՝ սահադաշտի, իսկ ամռանը փոշին պատում է ճանապարհն ու նստում մարդկանց վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված