Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:40 15-07-2024

Լեգենդար Ղոչաղբյուր հուշարձանն անտերության է մատնված

Շիրակի մարզում «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում անմխիթար վիճակ է։ 2-րդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը արժեզրկված է, հանձնված բախտի քմահաճույքին։ Խաչքարից հոսող աղբյուրը այլևս չի գործում։ Կողքին աղտոտվածության «պակաս» չի զգացվում։

Վրաստան մեկնող քաղաքացիները մեքենայից տեղի ճանապարհին ինչեր ասես որ չեն նետում, ինչի հետևանքով տարածքի ու խաչքարի վիճակը ավելի անմխիթար է դառնում։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է տեսարանը։

Նման վերաբերմունքը պատմական արժեք ներկայացնող կոթողների նկատմամբ ուղղակի անթույլատրելի է։ Կառավարությանը հավանաբար պետք չեն և չեն հետաքրքրում իրենց մեջ պատմություն կրող հուշարձանները, խաչքարերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում