Ներքին 6 ամիս առաջ - 11:58 23-01-2026

Շարժվում եք բռնապետական հակումներ ունեցող անձի հրահանգներով. Արծվիկ Մինասյանը

Ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, և շարժվում եք մեկ անձի հրահանգով՝ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի: Այսօրվա նախագիծը դրա վառ ապացույցներից մեկն է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսքն ուղղելով ՔՊ-ական գործընկերներին։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթին՝ Արծվիկ Մինասյանը նշեց.

«Խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը, անկախ ամեն ինչից՝ արհամարհելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի «զոռով» այս նախաձեռնությունները առաջիկա՝ ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել և անել փոփոխություն: Դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկբունքային կարգավորվող համակարգերից մեկը»:

Անդրադառնալով խորհրդի նիստին՝ Մինասյանը շեշտեց, որ իրենք փորձեցին կանխել հակաժողովրդավարական ու հակաօրինական ընթացքը, բայց չի հաջողվել, առաջարկել են նույնիսկ հետաձգել, որ միջազգային ներկայացուցիչների ներգրավվման ու հանրային քննարկման միջոցով ունենան օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիմման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում են ստացել:

«Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է ընտրական կեղծիքները օրինականացնելուն միտված: Մենք հրավիրում ենք այս հարցի վերաբերյալ և միջազգային, և տեղական հասարակական կազմակերպությունների ուշադրությունը: Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը, «Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան