Ներքին 4 տարի առաջ - 11:43 16-11-2021

Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին

Քաղաքական մեծամասնությունն արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին այսօրվա լիագումար նիստն ու լքեցին նիստերի դահլիճը։ Նրանց խոսքով` անվտանգային խնդիրների փոխարեն երկրորդական հարցեր են քննարկվում նիստին։ Բացի այդ, սահմանին տիրող իրավիճակը քննարկելու հարցով երեկ ընդդիմությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկով էր հանդես եկել, սակայն այն չկայացավ։

«ՍԴ ներկայացված դիմում ունենք այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը որոշելու համար»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` այսօրվա նիստը բոյկոտել չի նշանակում, որ մի շարք հարցերի քննարկմանը ներկա չեն լինելու։ Մինասյանը հավելեց` իրենց առաջարկով 3 հարց է ներառված այսօրվա նիստի օրակարգում։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց` Երևան–Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իսկ ԱԺ–ում ի՞նչ է քննարկվում։

«Ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցն ադրբեջանցիների համար առաջնային է մնում Զանգեզուրի միջանցքի գաղափարն առաջ տանելու համար։ Այս իրականության մեջ ՀՀ իշխանությւոնները որևէ հետևություն չեն անում, ռեալ գնահատական չեն տալիս պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ռազմավարական վերանայում չեն իրականացրել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` ռազմավարական վերանայման շրջանակներում, օրինակ, պետք է ԱԱԾ–ի և ՊՆ–ի ուժերը ներառեին Ադրբեջանի հետ սահմանը կահավորելու և ուժեղացնելու գործում։

Օհանյանը հիշեցրեց, որ իրենք երեկ առաջարկել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել` սահմանին ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու, սակայն իշխանությունը մերժեց այն։ Իսկ այսօր ԱԺ նիստին անվտանգային որևէ հարց ներառված չէ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին