Ներքին 8 ամիս առաջ - 23:35 17-01-2026

Գյումրիի երկրորդական փողոցները անուշադրության են մատնված

Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջից գրեթե ամեն օր տեղեկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքներ են կատարվում քաղաքի տարբեր հատվածներում։

Առաջին հայացքից տպավորությունն է, թե կոմունալ բաժնի աշխատակիցների համար չկա ընտրովի մոտեցում, բայց իրականնությունն լրիվ այլ է։ Քաղաքի երկրորդական փողոցները մատնված են անուշադրության, կամ մնացել արևի հույսին։

Գյումրիում կան թաղամասեր, որտեղ փողոցները չեն մաքրվում, նույնիսկ մայթերին մերկասառույց է։

Oragir.News-ը Գյումրիի տարբեր թաղամասերից ստանում է ահազանգեր, որ քաղաքապետարանին իրենց թաղամասերի գոյության մասին էլ հիշեցնենք։ Գյումրիի կենտրոնական փողոցների վիճակն էլ նախանձելիներից չէ։

Քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի, թե արև եղավ` ավելի լավ, թե չէ, ուրեմն տեղաշարժվելուց պիտի ամեն քայլդ մտածված անես, որ գոնե խուսափես կոտրվածքներից։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի սառցակալած փողոցները, որոնք կարող եք տեսնել տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան