Ներքին 8 ամիս առաջ - 12:12 14-01-2026

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, դա շատ լավ նորություն է. վարչապետ

Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու: Այս մասին ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում:

Եկեք մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծին՝ նշելով.

«Հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ: Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով [իհարկե, նրանք կարձագանքեն, կտեսնենք] Ադրբեջանին:

Ըստ վարչապետի՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:

«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը