Մամուլ 1 տարի առաջ - 08:02 26-12-2024

Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: Ամեն ինչ առաջվանն է կրկին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ ներսում քննադատված և մերժված Հակոբ Սիմիդյանի գլխավոած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:Հարցը դիտարկելով երկու տեսանկյունից (գոյատևելու և բնության պահպանության) փաստենք, որ հայրենի իշխանությունները, տվյալ դեպքում ՇՄ նախարարությունը, դեռ բնությունը վնասելու սկզբունքով է գործում: Բացի անտառների ոչնչացումից շարունակվում է նաև Սևանի սիգի դեմ անարդյունավետ պայքարը, ջրային ռեսուրսների անխնա վատնումը, օդի անթույլատրելի աղտոտվածությունը և այլն և այլն:

Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները
«ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:
Փաստ է, որ ձեռնաշղթաներն այս պահին չկան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան