Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 10:30 12-01-2026

Անտերություն. ինչու է ՔՊ-ն լռում ու գնդակը տշում ընդդիմության դաշտ

Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը հուսահատ ելույթ է ունեցել, որը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում։

«Հայաստանը կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային հայեցակարգն ու հստակ նշել մեր ազդեցության գոտիները»,- նշել է Սոլովյովն, ակնարկելով, որ Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Հայաստանի դեմ, այն կրկին վերածելով ռուսական ազդեցության գոտու։

Բնական է, որ աշխարհի կողմից մերժված, Ուկրաինայում պարտությունից ընկճված ռուսներն այսպիսի հուսահատ, ագրեսիվ ելույթ կարող են ունենալ։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունը դրան համարժեք չի արձագանքում։ Մասնավորապես՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ոչ թե ՔՊ խմբակցությանը, ՔՊ-ական կառավարությանն է կոչ անում համարժեք արձագանքել ռուս հեռուստալրագրողին, այլ գնդակը նետում ընդդիմության կիսադաշտ։ «Ընդդիմությունից չկա՞ն արձագանքներ, թե՞ Սոլովյովին կարելի է՝ որպես իրենց երազանքների միութենական մեկ պետության գործընկեր»,- գրել է ՔՊ-ականը։ Տավորություն է, թե ՔՊ-ն ու Սոլովյովը միասին խաղում են ընդդիմության դեմ։ Եվ ընդդիմությունը պետք է ՀՀ-ն պաշտպանի արտաքին սպառնալիքներից։

Ռուս հեռուստալրագրողի հուսահատ ելույթում կա ակնարկ, որ Մոսկվան մեկը մյուսի հետևից հանձնում է իր դաշնակիցներին։ Վերջինը Վենեսուելան հանձնեց։ Այս երկիրը ազգուրաց պաշտպանում էր ռուսական շահերը միջազգային ատյաններում։ Բայց Մոսկվան Մադուրոյին հանձնեց։ Սոլովյովները, հավանաբար, վախենում են, որ Արևմուտքը նույն կերպ կարող է նաև Հայաստանի հետ վարվել։

Հայերը լավ հիշում են, թե ինչպես Մոսկվան դավաճանեց իր դաշնակից Հայաստանին 2020-ի 44-օրյա պատերազմի շրջանում, 2022-ին ադրբեջանական ագրեսիայի օրերին, 2023-ին Արցախի շրջափակման ու հայերի բռնի արտագաղթի ժամանակ։ Եվ ոչ միայն Սոլովյովը, այլև բոլոր ողջամիտ մարդիկ կարող են կարծել, որ եթե ՀՀ իշխանությունն ինքնասիրություն ու ազգային գիտակցություն ունենա, ապա կվերնայի հայ-ռուսական հարաբերությունները։ Այս ենթադրյալ զարգացումը, ինչպես նաև Արևմուտքի ենթադրյալ գրոհը կանխելու համար էլ սոլովյովները ՌԴ իշխանությանը կոչ են անում ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ, այն հռչակել ռուսական ազդեցության գոտի, որ ԱՄՆ-ն ճանաչի դա ու չփորձի Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Վենեսուելայի։

Ի պատասխան սոլովյովական հակահայ լկտիությանը, ՀՀ իշխանությունը, մասնավորապես՝ ՔՊ-ական պատգամավորը, կարող են օրակարգ բերել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ, որով կգաղտանզերծվեն ռուսական գործակալները և օրենքով կզրկվեն քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն համատեղ կարող են օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս բերելու օրենքի նախագիծ, ՀՀ սահմանները սեփական ուժերով ու իրական դաշնակիցների աջակցությամբ պաշտպանելու կամք ցուցադրեն։ Այսպիսի քայլերը կարող են սթափեցնել սոլովյովներին ու Կրեմլի մյուս սոխակներին, զսպել նրանց լկտիությունը, իրապես ապացուցել աշխարհին ու ժողովրդին, որ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ չէ, ռուսական շահեր չի սպասարկում, այլ կանգնած է ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։

Մի խոսքով՝ ՔՊ-ական իշխանությունը կարող է համարժեք արձագանքել ռազմական ագրեսիայի կոչի մասին հայտարարությանը։ Իսկ եթե Փաշինյանն ուզում է կրկին ֆորպոստի վարչապետ նշանակվել, ՀՀ-ն կրկին դարձնել զուտ ռուսական ազդեցության գոտի, ինչպես էր 2018-2022-ին, ապա ՔՊ-ականները կմնան լուռ ու գնդակը կտշեն ընդդիմության ու սատելիտների ուղղությամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է