Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 16:00 01-04-2025

Սամադ Սեյիդովին «տշում էինք» գետնին. հիմա նա Նիկոլի կադրերին արհամարհում է. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է իր հայ գործընկերոջ՝ Սարգիս Խանդանյանի հետ հանդիպման առաջարկը և վերջինիս «պոպուլիստ» անվանել։ Ի պատասխան՝ իշխանական պատգամավորը հայտնել է, որ եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ինքը հպարտորեն կկրի այդ պիտակն այնքան, որքան անհրաժեշտ է։

Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Սամադ Սեյիդովին հայկական պատվիրակությունը տարիներ շարունակ «տշում էր գետնին».

«Սամադ Սեյիդովն ինձ հետ միասին եղել է նույն քաղաքական խմբում՝ 15 տարի շարունակ։ Մենք միասին Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորիստների խմբի անդամ էինք, և ես չեմ հիշում որևէ դեպք, երբ հայկական պատվիրակության անդամների, այդ թվում իմ խոսքի ժամանակ նա ծպտուն հանելու համարձակություն ունենար։ Սամադն իհարկե փորձում էր հակադարձել հայկական պատվիրակությանը, էտ նույն կուրկուռ Սամադը, կներեք էս բառի համար, տարիներ շարունակ աղերսում էր Եվրոպային խորհրդին՝ օգնել Ադրբեջանին՝ իր «օկուպացված» տարածքներն ազատագրելու համար, որովհետև Հայաստան պետությունը և հայկական սփյուռքը 30 տարի շարունակ իրենց ճնշում էր իրենց։

Սեյիդովը վկայակոչում էր նույն Ալիևի հայտարարությունը, որ 30 տարի իրենք դիվանագիտական հարթակներում պարտվել են, ու նույն Սամադ Սեյիդովը այսօր հրաժարվում է հանդիպել, երբ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդունել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները և գնացել միակողմանի զիջումների, ինչի մասին խոսել է անգամ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը և Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ անգամ այսքան «կզելուց» և Ալիևի բոլոր պահանջները բավարարելուց հետո Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ թուղթը, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել է խաղաղության թուղթ։ Նրա խոսքով՝ իրականում թուղթը Հայաստանի Հանրապետության մահվան վկայականն է լինելու։

«Ահա այսպես միջազգային կառույցներում մեր պատվիրակություններին՝ Նիկոլի կադրերին, արհամարհում են ադրբեջանցիները։ Ախր Սարգիս Խանդանյանն ով է, որ Հայաստանը ներկայացնի այնպիսի լուրջ կառույցում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է։ Մի հատ նայեք Եվրոպական միությունում մեր դեսպաններին. դեսպաններից մեկը Գագիկ Ծառուկյանի նախկին օգնականն էր, հասկանո՞ւմ եք։

Մի հատ տխրահռչակ կերպար, էլ մյուսների մասին չխոսեմ, ովքեր կյանքում չէին կարող երազել, որ իրենց աշխատանքի կընդունեն միջազգային որևէ կառույցում՝ որպես թուղթ տանող-բերող։ Դա իրենց երազանքի պատալոկը պիտի լիներ, և սրանք դեսպան են, սրանք միջազգային պատվիրակություններ են ղեկավարում, սրանք իբր փորձում են Հայաստանը ներկայացնել միջազգային կառույցներում, և դրա համար էլ ինձ շատ հայտնի Սամադը էսպես է վերաբերվում սրանց»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը