Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:14 22-05-2024

Հիվանդ երեխիս հասանելիք թոշակը կտրել են, մի թղթի համար գնդակի պես էստեղ-էնտեղ են տշում. արցախցի

Ներքին Հոռաթաղից բռնի տեղահանված 53-ամյա Նունե Բալասանյանը դիմել է Oragir.News-ի խմբագրություն և հայտնում է, որ իր՝ հաշմանդամություն ունեցող երեխայի հասանելիք թոշակը անհիմն պատճառաբանությամբ կտրել են։ Արցախցի կինն ասում է՝ ինչ փաստաթուղթ ուզել են, ներկայացրել է, իսկ վերջում մերժում ստացել։

«Հիվանդ երեխիս հասանելիք թոշակը կտրել են, մի թղթի համար գնդակի պես էստեղ-էնտեղ են տշում, արդեն հոգնել եմ քաշքշուկներից, թող իմ երեխու հասանելիք թոշակը տան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նունե Բալասանյանը։

Արցախից բռնի տեղահանված կինը խնդրով դիմել է Գյումրիի քաղաքապետարան, Շիրակի մարզպետարան, Սոցապնախարարություն, բայց ոչ մի հիմնավոր բացատրություն չի ստացել, փոխարենը այս կաբինետից այն կաբինետ, այս պոլիկլինիկայից այլ պոլիկլինիկա են ուղղորդում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը