-
Ներքին 5 տարի առաջ - 17:46 18-09-2021

Ֆեյսբուքյան փոխհրաձգություն ընդդիմության և ընդդիմության ընդդիմության միջև

Ազգային ժողով անցած ընդդիմությունը ամեն օր Ֆեյսբուքում դժգոհում է իշխանություններից, իսկ խորհրդարան չանցած ընդդիմադիրներն էլ` խորհրդարանում հայտնված ընդդիմությունից, որ լավ չեն «դժգոհում» իշխանությունից: Այսինքն` ԱԺ-ից դուրս մնացած ուժերը ուզում են, որ ԱԺ անցած ընդդիմադիրներն իրենց ավելի հուժկու ընդդիմադիրի պես պահեն, քան իրենք էին, երբ ԱԺ-ում էին: Ու պարբերաբար հեգնում են, թե հայտարարություններ անելուց բացի ուրիշ ոչ մի բանով զբաղված չեն, մինչդեռ օրվա իշխանություններն ամեն օր մեր երկրից մի մաս նվիրում են թշնամուն: Հիմնական դժգոհողն էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն են: Օրինակ` Դավիթ Խաժակյանը հաճախ է հեգնում ԱԺ անցած ընդդիմադիրներին, որ չեն կարողանում նորմալ պայքարել, գնում պաշտոններ են խնդրում այս նույն իշխանությունից, որին հայհոյում են: Խաժակյանին այսօր հեռակա, առանց անուն տալու, արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` գրելով. «Իմ ընդդիմության ընդդիմությունն իմ բարեկամն է: Նիկոլ Գետադարձ»:

Որոշ ժամանակ անց եղավ Խաժակյանի պատասխան գրառումը` արդեն անվանական, Ղազինյանին նվիրված: Նա իր էջում տեղադրել էր Ղազինյանի գրառման լուսապատճենն ու վերևում ավելացրել.

Հաջորդ խորհրդարանական երկխոսությունը.

- ինչո՞ւ էիք վարչապետին ասել Գետադարձ - դե դա ֆեյսբուքում էր, պահի տակ ստացվեց:

Տվեք այդ բաղձալի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը անցնի գնա...

Ահա այսպես` փոխհրաձգությամբ էլ իրենց օրը մթնեցնում են ընդդիմությունն ու ընդդիմության ընդդիմությունը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան