Ներքին 8 ամիս առաջ - 17:26 09-01-2026

ԿԳՄՍՆ-ն ստո՞ւմ է. հոբելյանական հանձնաժողովի նիստ չի եղել

Oragir.News-ը նախորդ տարեվերջին Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե նշանավոր արձակագիր, դրամատուրգ և ռեժիսոր Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել պետական մակարդակով, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ-ի կողմից։

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ 2025 թվականի հոբելյանական ծրագրերի շրջանակում հաստատված բյուջետային հնարավորություններով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Գերատեսչությունից հայտնել էին նաև, որ Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել էր 2025 թվականին մշակույթի ոլորտում նշվելիք հոբելյանների ցանկը։

Հոբելյանների ցանկը ձևավորող խորհրդի կազմում են եղել նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, որոնցից փորձեցինք հետաքրքրվել՝ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել Աղասի Այվազյանի 100-ամյակի կապակցությամբ։

«Անցած տարի մենք Աղասի Այվազյանին նվիրված միջոցառում արել ենք, բայց մյուս տեղերում ես տեղյակ չեմ։ Եթե գրական միջոցառում լիներ, մենք կիմանայինք»,- ասաց Միլիտոնյանը։

Ճշտող հարցին՝ հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով գումարվե՞լ է նիստ, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով, մեր զրուցակիցը կրկնեց․ «Ո՛չ, նման նիստեր տեղի չեն ունեցել։ Մենք Գրողների միությունում ենք իր հիշատակին, արձակին նվիրված միջոցառում կազմակերպել»։

Միլիտոնյանը նշեց նաև, որ Չինաստանում գործող հրատարակչություններից մեկը վերջերս նամակով տեղեկացրել է՝ Աղասի Այվազյանի գրքերը ցանկանում են հրապարակել։

«Շատ ուրախալի էր, որ այդ հրատարակչությունն Աղասի Այվազյանով այդպես հետարքրքված է»,- գոհունակություն հայտնեց Գրողների միության նախագահը։

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ չհաջողվեց կապ հաստատել․ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը