Ներքին 8 ամիս առաջ - 14:13 08-01-2026

ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական. Նիկոլ Փաշինյան

Մենք 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ չկա որևէ ուժ, որ կարողանա կասեցնել: Եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու ու երկրի զարգացման ուղղությունները զարգացնելու գործում, ապա նա ունի վճռական դեր՝ իր անձնական բարեկեցությունն ապահովել, որը մեր համոզմամբ, պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով: Այս մասին կառավարության 2026 թվականի առաջին նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարի ԿԲ-ն շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար: 2 միլիարդ դոլար Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, իսկ դա նշանակում է, որ դեպի ՀՀ կա որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք: Այս ամենը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն ու ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամենում որտեղ է կառավարության, և որտեղ այլ գործող անձանց դերը: Իմ կարծիքով՝ կառավարության դերն այն է, որ մենք վերացրել ենք տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, վերացրել ենք մենաշնորհներն ու արգելքները: Ահա սա է հիմնական պատճառը, որ ի հեճուկս բոլոր քաղաքական ու տարածաշրջանային վայրիվերումների, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն ներքին արդյունքի ավելին, քան 2 անգամ տնտեսական աճ: Այս ամենը, ուզում եմ հիշեցնել, արել ենք քովիդի պայմաններում»:

Անդրադառնալով տնտեսական աճին, Փաշինյանը նշեց, որ դրանք հիմնավորում են ՀՀ-ի ժողովրդավարական երկիր լինելը. «ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր և միջամտել է այնտեղ, որտեղ պետք էր»:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է քաղաքացին. «Մեր այս դիրքորոշումը քննադատության է արժանանում, ասում են՝ թե կառավարությունը՝ իր ուսերից պատասխանատվությունը տեղափոխում է անհատի վրա: Սական մեզ համար բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է ՀՀ քաղաքացուն, հետևաբար՝ ի բնե պատասխանատվությունը մարդու վրա է»:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը