Ներքին 7 ամիս առաջ - 18:46 17-12-2025

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման հերթական փոփոխությունը Երևանում

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ:

Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:

Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը: