Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:10 27-07-2021

Բուզանդի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի վերոնշյալ ճանապարհահատվածի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։