Ներքին 7 ամիս առաջ - 15:45 17-12-2025

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում:

Ազգային ժողովը 64 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունել է համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ԱԺ քննարկմանն էր ներկայացվել անհետաձգելի կարգով։

Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։