Ներքին 4 տարի առաջ - 17:19 25-04-2022

Բուժծառայության որակի համար կգործի առանձին պատասխանատու ստորաբաժանում.

ՀՀ առողջապահության նախարարությունը բարելավում է առողջապահական ծառայությունների որակը: Գերատեսչությունը մշակել է ռազմավարություն, որը բարեփոխումներ է նախատեսում տարբեր ուղղություններով:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների, անորակ բժշկական ծառայությունները բերում են անհարկի ծախսերի: ԵՄ-ի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 10 հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է վնասում: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն էլ՝ այդ վնաս հասցված դեպքերի զգալի հատվածը հնարավոր է կանխարգելել: Հետևաբար` խիստ կարևոր է բժշկական ծառայությունների որակի բարձրացումը:

«Օրինակ, մարդը բուժհաստատությունում բուժվում է մեկ հիվանդության գծով, սակայն ներհիվանդանոցային մեկ այլ վարակ է գումարվում: Մյուս օրինակը, ուշացած, սխալ ախտորոշումն է: Այս և այլ երևույթները պահանջում են ֆինանսական ռեսուրսներ հետևանքները շտկելու համար: Դրանք կանխելու համար լայնածավալ բարեփոխումներ են նախատեսված մի շարք օղակներում»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:

Ռազմավարությունը մշակված է մի քանի ուղղություններով՝ բժշկական հաստատությունների կարողությունների հզորացում, կադրերի վերապատրաստում, պատշաճ ենթակառուցվածքներ, նորագույն սարքավորումներ, չափորոշիչների, լիցենզավորման, վերահսկողության գործընթացի բարելավում, բժշկական ծառայությունների մոդելի ընտրություն և այլն: Նախատեսվում է բարեփոխումների աշխատանքում ներգրավել բուժառուներին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, արձագանքը:

«Խնդիր է դրված, որ որակյալ ծառայությունը լինի բժշկության բոլոր օղակներում ու այն ինչ-որ մի փուլից չընդհատվի: Այսինքն՝ քաղաքացին կանխարգելման փուլից սկսած, մինչև բուժում, վերականգնողական ընթացք, ստանա որակյալ բուժծառայություն: Օրինակ լինում են դեպքեր, որ հաջող վիրահատություն է կատարվում, սակայն արդեն վերականգնողական փուլում կապը ընդհատվում է: Այդպես պետք է չլինի»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:

Ռազմավարությունը մշակված է, հստակեցված է նաև գործողությունների ծրագիրը: Առաջիկայում նախատեսվում է բոլոր սահմանված նպատակներն իրականացնել մինչև 2026 թվականը: Աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ հիմնել նոր ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի հենց բուժծառայությունների համար: Այժմ այդ գծով պատասխանատվությունը բաշխված է տարբեր ստորաբաժանումների միջև: Կարինե Գաբրիելյանը նշեց, որ սա նոր մոտեցում է: Որակի նկատմամբ առանձին հանձնառու ստորաբաժանում է ստեղծվում:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որ որակյալ ծառայությունները կենտրոնացված չլինեն միայն Երևանում, այլ հասանելի լինեն նաև հեռավոր մարզերում: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և այսօր էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մասնավորապես, մարզերի բուժհաստատություններում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են կատարվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի