Ներքին 9 ամիս առաջ - 22:19 08-10-2025

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին․ Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հայտարարությունն է տարածել, որում ասվում է․

«Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին, գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։

Տեսնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար՝ իրենց իսկ մեղքով հարյուրավոր ուսանողների ոտնահարված իրավունքը, արտառոցություն չէ։

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին։

Այդ ամենից առաջ, սակայն, ինձ համար մեծագույն և անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է, մանավանդ որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ մեզ հավատալով են սովորելու եկել Գորիսի պետական քոլեջ։

Ուստի և խնդրում–հորդորում եմ գործընկերներիս, իմ սիրելի ուսանողներին՝ հոկտեմբերի 8-ի այս ժամից, վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը, նաև առաջիկա շաբաթ օրը վերականգնել երեկվա բացթողածը։

Դուք հոկտեմբերի 7-ին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի ներկայությամբ, անհամաձայնություն հայտնեցիք ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ–ի նշանակման վերաբերյալ նախարարի որոշմանը։
Ձեր իրավունքն է՝ հետայսու նույնպես գործել սեփական խղճի մտոք։

Բայց այս պահին դասապրոցեսը վերսկսելու համար որևէ խոչընդոտ չկա։
Հավատում եմ՝ խնդրանք–հորդորս չեք մերժի»։

Այսօր հայտնի էր դարձել, որ Գորիսի պետական քոլեջում և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում արդեն երկրորդ օրն է դասադուլ և գործադուլ է։ Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները առավոտյան, սովորականի պես, գնացել են քոլեջ, սակայն դասապրոցը դադարեցված է։ Դասադուլն ու գործադուլն ուղեկցվում են քոլեջի բակում մշակութային և սպորտային ծրագրով։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում