Ներքին 3 տարի առաջ - 22:15 15-05-2023

Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռաֆայելյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, ով նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է:

Դատաբժիշկ Ավետիսյանի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում ու կան տեղեկություններ, որ նա միայնակ չի եղել:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում