Ուղիղ եթեր
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 14:32 16-09-2025

Եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ. Աննա Հակոբյան

Պետք է խոստովանեմ, որ եթե չլիներ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի այն բացը, որ միշտ զգացել եմ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարեւոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բայց ահա ունենք «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, որը բոլորիս տալիս է ծանրակշիռ հիմնավորում կրթվելը մեր բոլոր պարտականությունների մեջ ամենակարեւոր պարտականությունը համարելու համար։

Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձեւ է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման եւ չէր տարածվի մեր երկրով մեկ։

Բոլոր բոլորին խնդրում եմ ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը եւ ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ։ Դրա համար մեկ բան է անհրաժեշտ՝ ագրեսիվ քարոզել կրթվելը, եւ որ ամենակարեւորն է՝ դա անել սեփական օրինակով։

Կրթվելը նորաձեւ է՝

Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

Մտածելակերպի դրական փոփոխության համար

Կյանքի որակի բարելավման համար

Առողջ հասարակություն ձեւավորելու համար

Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար

Ինքնավստահություն ձեռքբերելու համար

Կրթվելը վարակիչ դարձնելու համար

Հաջողությունների հասնելու համար

Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար

Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունն առաջ մղելու համար

Նախաձեռնողական լինելու համար

Հմտությունների կատարելագործման համար

Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար

Ինքնաճանաչման համար

Ընտանիքի համար

Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար

Երաշխավորված կյանք ունենալու համար

Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար»,- գրել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները