Արդի 1 տարի առաջ - 21:30 01-07-2025

Արդի․ «Կրթվելը նորաձև է»-ում խորհուրդ տվեցի չհայհոյել, կարծում եմ՝ վարչապետն ինձ լսեց․ Վիգեն Ավետիս

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քանդակագործ Վիգեն Ավետիսին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում քանդակագործի հետ զրուցել ենք Հայաստանում այսօրվա քանդակագործության մակարդակի, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում նրա բանախոսութան և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Վիգեն Ավետիսի վրա տպավորություն է թողել Աննա Հակոբյանի բանախոսությունը։

«Վերջերս ինձ վրա հարձակվեցին, որովհետև ես ելույթ ունեցա «Կրթվելը նորաձև է» շարժմանը։ Ես կուզեի, ուր քննադատեին իմ խոսքը, ոչ թե ասեին՝ ինչո՞ւ ես գնացել։ Աննա Հակոբյանը հրաշալի բանախոսություն ունեցավ»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը պատմում է, որ հանդիպման բոլոր մասնակիցներին խորհուրդ է տվել չհայհոյել։

Հարցին՝ արդյոք այդ խորհուրդը տվե՞լ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանդակագործը պատասխանեց․

«Ես դա բոլորին խորհուրդ տվեցի, բայց իմ կարծիքով՝ վարչապետն ինձ լսեց, որովհետև գրառում կատարեց, որ 5 օր կդադարի հայհոյել»։

Վիգեն Ավետիսը համոզված է՝ իր կարիքն ունեին վարչապետն ու առաջին տիկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին