«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ սկանդալը շարունակում է մնալ ՔՊ-ի ներքին քննարկումների թեման։
Թերթի տեղեկություններով՝ վերջերս Ավետ Կոնջորյանն իր շրջապատում նեղսրտել է՝ հայտարարելով, թե ՔՊ կուսակցության վերնախավը ցանկանում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնի, սակայն դա իր սրտով չէ։
Քաղաքական իշխանության ներսում, կարծես թե, Ավետ Կոնջորյանի հարցը դեռ փակված չեն համարում։ Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվել է նրա՝ կուսակցությունից հեռանալու հարցը, և նախընտրելի տարբերակը համարվել է սեփական դիմումով հեռանալը։ Սակայն խնդիրը, ըստ նույն տեղեկությունների, այն է, որ ակնկալվող դիմումը դեռ չկա, Կոնջորյանը հապաղում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։