Ուղիղ եթեր

Ինչու է «Կրթվելը նորաձև է» շարժումը գաղտնիության քողով ծածկված. Հակափաստարկ

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 18:30 18-06-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար՝ Արայիկ Հարությունյանը, ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։ Վարչապետի աշխատակազմից նաև հայտնել են, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։

Պարոնա՛յք իշխանավորներ, մի պահ եկեք մոռանանք անունները, էմոցիաները և պարզապես տրամաբանական հարց տանք․ ինչպես կարող է «Կրթվելը նորաձեւ է» կոչվող քարոզչական արշավը լինել պետական գաղտնիք։ Եթե խոսքը գիտելիքի, զարգանալու, դպրոցների ու գրքերի մասին է, ինչո՞ւ եք այն թաքցնում ժողովրդից։ Այսինքն՝ կամ այս շարժումը իրականում քաղաքական քարոզչություն է ու չի կարող բաց լինել, կամ՝ լուրջ գումարներ են մսխվում, և դրա պատճառով է գաղտնիք համարվում։ Երրորդ տարբերակ չկա, և ինձ թվում է՝ ցանկացած մտածող մարդու համար պատասխանն ակնհայտ է։

Ի՞նչ ենք ստանում փաստացի․
Դու՝ հարկատու քաղաքացի, չես կարող իմանալ, թե որքան է վճարվում վարչապետի կնոջ «կրթական» տուրերի ու ելույթների համար, բայց ինքը կարող է քեզ բացահայտ ասի՝ տխմար, ոջիլ և նմանատիպ այլ լկտի ու գռեհիկ բառեր, որոնք արդեն սովորական են դարձել վարչապետի ու իր տիկնոջ համար։

Վերադառնալով «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ մի լեգիտիմ հարց է առաջանում․ սա կրթությո՞ւն է, թե՞ նոր փաթեթավորմամբ քարոզ։ Մենք գիտենք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումների ժամանակ քննարկվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ «Իրական Հայաստան», «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Հայրենիքը պետությունն է», «Հարկատուն հերոս է» և այլ քննադատությանը չդիմացող մտքեր։ Փորձենք կետ առ կետ հասկանալ դրանք։

«Որտեղ հաց, այնտեղ կաց»՝ նշանակում է լեգիտիմացնել հայրենազրկումը, գաղթը, հեռացումը։ Սա դասական հայրենազրկող գաղափար է։ Հայը հազարամյակներ շարունակ ապրել է հողի հետ կապով, սեփական բնօրրանին կառչած՝ անկախ հանգամանքներից։ Իսկ այս միտքը ասում է՝
«Մի կապվիր հողիդ, կապվիր քսակիդ։ Որտեղ լավ են վարձատրում, էնտեղ ապրի»։ Սա գաղութային մտածողություն է, որի նպատակն է՝ քո արմատից կտրել քեզ։

«Հայրենիքը պետությունն է» գաղափարը քարոզ է, որը մերժում է ոչ միայն Արարատը, Արցախը, Սփյուռքը, այլ՝ պատմության ողջ խորությունը։ Մտածիր՝ դու հա՞շտ ես այս մտքիի հետ, թե՞ ոչ։ Ընտրությունը քոնն է։

«Հարկատուն հերոս է» միտքը նոր ձևի «ազգի վերնախավ» ձևավորելու փորձ է, որտեղ հերոսը ոչ թե կյանքը զոհածն է կամ հայրենիքի համար կռվածը, այլ՝ բիզնես ունեցող հարկատուն։

Այս գաղափարները, ինչպես նաև «Կրթվելը նորաձև է» շարժումը, ապազգային, ապամշակութային, ապահոգևոր, անդեմ հասարակություն ստեղծելու փորձեր են։ Իսկ սա չի կոչվում կրթություն, այլ կոչվում է ուղեղի լվացում։

Եվ վերջում ասեմ, որ բացեք թե չբացեք, հաշվետու լինեք թե չլինեք, մեկ է՝ դուք արդեն մնացել եք պատմության մեջ որպես ամենակոռումպացված, ամենապոպուլիստ և ամենաանարժան իշխանությունները ՀՀ պատմության մեջ, ովքեր գիշերը հող են հանձնել, ցերեկը՝ հայրենիք քարոզել։

Դուք այն մարդիկ եք, որ մի ժամանակ ապառիկով փոշեկուլ էիք գնում, իսկ այսօր՝ միլիարդավոր դրամներ եք յուրացնում պետական բյուջեից՝ անձնական նախաձեռնությունները հովանավորելու համար։
Ու դա անում եք՝ հպարտ, հանդգնությամբ, կարծես ոչինչ չի եղել։ Բայց շտապեմ ձեզ հիասթափեցնել՝ ոչ մեկդ չի պլստալու։

Ամենից շատ դիտված

16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
23:48 Չարիքի իշխանությունը այսօր էլ փորձում է ձերբակալել մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին. «Սրբազան Պայքար»
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
23:17 Սա բոնուս է՝ ցույց տալու Էրդողանին, թե ինչպես է Փաշինյանը կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները
23:39 Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել ՀՀ-ում. Հարութ Սասունյան
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
23:26 Ամեն հրաման մի կատարի, մի օրով չի իշխանությունը. լարված իրավիճակ և քաշքշուկ ոստիկանների ու քաղաքացիների միջև