Մամուլ 1 տարի առաջ - 07:55 23-08-2025

Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
Արդեն եթե ոչ բոլորին, ապա առնվազն շատերին ու լիովին հասկանալի է, որ Փաշինյանի «վաշինգտոնյան էպոպեան» առաջին հերթին առաջիկա ընտրությունների մասին էր: Բազմիցս առիթ է եղել նշելու, որ Փաշինյանին շատ էր պետք մի ինչ-որ թուղթ, որի վրա վերնագրում լինի «խաղաղություն» բառը, գլուխը՝ քարին, թե բովանդակության մեջ ինչ կլինի:
Եվ Վաշինգտոնից վերադառնալուց ընդամենը օրեր անց, ինչպես եւ կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանն սկսեց «խաղաղություն» բառն ավելի առարկայորեն ծախել (վաճառել, սաղացնել) հասարակության վրա: Փաշինյանն ասում է, թե «ապագան եկել է», այլեւս խաղաղություն է, պետք է այն խնամել, արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք ապ- րում, բլա-բլա-բլա... Տպավորիչ էր, որ նա իր կաբի- նետի նախարարներին շնորհավորում էր... խաղաղության հասնելու համար: Մինչդեռ միակ բանն, ինչին հասել են Փաշինյանն ու իր քաղմերձավորների նեղ կազմը, ընդամենը մի նախաթուղթ է, պայմանավորվածություն... պայմանավորվելու մասին:
Հետո, «խաղաղություն» տերմինը հասարակության վրա ծախելու շրջանակներում, էլի միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության ու ոչ խաղաղության միջեւ»: Սա ավելին է, քան պարզունակ նենգախեղումն ու շանտաժը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ: Բոլոր ոչ իշխանական ուժերն ու, առհասարակ, հասարակության ճնշող մեծամասնությունը պարզապես դեմ են ստորացմանը, դեմ են թշնա- մական պարտադրանքի տակ երկրի կենսատարածքները զիջելուն, դեմ են ՀՀ Սահմանադրությունը թշնամական թելադրանքով փոխելուն, դեմ են Արցախն ուրանալուն, դեմ են ՀՀ Անկախության հռչակագիրն առոչինչ հայտարարելուն, դեմ են Հայաստանի թրքացմանն ու ադրբեջանականացմանը: Մեծ հաշվով՝ դեմ են Փաշինյանին ու նրա բերած ավերներին, կորուստներին, ազգային նվաստացմանն ու երկրի ինքնաոչնչացմանը:
Մի խոսքով, Նիոլ Փաշինյանը տվել է ընտրությունների մեկնարկը: Ու այսօր արդեն ակնհայտ է, որ քարոզչության մեխը լինելու է «խաղաղություն» բառը՝ հաշվի առնելով, որ դա թանկ ու ցանկալի է յուրաքանչյուր հայ մարդու համար, թեկուզ եւ դեռեւս «տակը բան չկա», իսկ թշնամական երկիրը շարունակում է ռազմատենչ ու պահանջող հռետորաբանությունը, իսկ ռազմական ծախսերը գնալով ավելացնում է...

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը