Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:26 20-02-2025

Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար․ Աշոտյան

Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար: Այս մասին գրել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

««Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր մոտ մեկ ժամվա ընթացքում Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ, թեպետ իրականում այդ զազրելի՝ իր բովանդակությամբ և փնթի՝ իր փաթեթավորմամբ կուտը ավելի շուտ մոխրագույն (գորշ) գայլի 14 երանգների մասին էր։

«А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում, քանզի գլխաշորի տակից ակնբախ են «Գյուլչատայի» դիմագծերը։

Այս հակահայկական օպերացիան վաղուց էր տեսանելի, և միայն ընթացիկ ամսվա մեջ երկու անգամ դրան անդրադարձել եմ՝ տարբեր ձեւաչափերով։

1. «Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։

Այսպես են վարվել և վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և այլն։

Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաև ոչ ինտելեկտուալ պոտենցիալ, և ոչ էլ բարոյական հեղինակություն»։

2. «Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media