Ներքին 9 ամիս առաջ - 18:00 15-01-2026

Փաշինյանը երկիրը լավ ծախելու համար է 14 մլն պարգևավճար ստացել․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ստացած բարձր պարգևավճարների թեման երեկվանից ակտիվորեն քննարկվում է հանրային դաշտում։ «Հետքը» հրապարակել էր տվյալներ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Այսինքն՝ ընդհանուր մոտ 14 միլիոն դրամ պարգևավճար է ստացել նշված ժամանակահատվածում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր արժանիքի համար է ստացել մոտ 14 մլն դրամ պարգևավճար»։

Քաղաքացիների արձագանքները հիմնականում հուշում էին, որ որևէ արժանիք չեն տեսնում կամ կասկած էին հայտնում դրանց հիմնավորված լինելու մասին։

Մի կին կտրուկ արձագանքեց. «Չգիտեմ, ոչ մի արժանիք չկա։ Ի՞նչ արժանիքներ կան, թող ժողովրդին պարգևատրի»։

Մի տղամարդ լսեց ու կարճ պատասխանեց. «Երկիրը լավ ծախելու համար»։

Եղան նաև կոշտ քննադատություններ. «Գլուխը պատին է տվել, որ ստացել է, մարդիկ սոված կոտորվում են, ինքը ինչեր է ստանում։ Թող գնա Իջևան, խոզ մորթի, ծախի» ։

Մեկ այլ տղամարդ սկզբում հեգնեց, և թվում էր՝ պատասխանն այլ է լինելու. «Շատ մեծ բաներ ա արել, շատ-շատ։ Հայաստանը մաս-մաս հանձնում ա թուրքերին, դրա դիմաց էլ ստանում է պարգևավճարներ։ Տեսեք՝ ինչ ձևով է ապրում մեր Երևանը, սա առաջվա Երևանը չէ, էս դարձել է երկու հոգու Երևան»։

Որոշ քաղաքացիներ ուղղակի անտեղյակ էին կամ չէին տեսնում արժանիքներ. «Ես չգիտեմ, ես արժանիքներ չեմ տեսել»,– նշեց մի տղամարդ։ «Արժանիք չկա, ինքն իրեն պարգևատրել է»,– ավելացրեց մյուսը։

Եղան նաև մարդիկ, ովքեր դրական արձագանքեցին. «Փաշինյանի արժանիքները շատ-շատ են, թողեք՝ աշխատի»։

Մեկ ուրիշ անցորդ շեշտեց, որ նման որոշումները անհասկանալի են. «Արժանիքները դժվար է ասել, բայց նման պարգևավճարը անըմբռնելի է։ Արդարացումներ միշտ գտնում են, բայց հիմնավոր չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան