Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:42 14-08-2025

Երևանում տղամարդը 58-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, ձեռքը դրել սեռական օրգանի վրա և պահանջել, որ նա մերկանա

Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտ ամսին Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տվյալների՝ տղամարդը բացի մարմնական վնասվածքներ պատճառելուց կնոջը գցել է բազմոցին, ձեռքը դրել է սեռական օրգանի վրա և հայտնել, որ շորերը հանի, հակառակ դեպքում կսպանի, ինչից անմիջապես հետո կինը գնացել է իր ննջասենյակ, ամբողջությամբ մերկացել է, իսկ տղամարդը, օգտվելով հանգամանքից, տնից հեռացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ բացի այդ դեպքից այս տարվա օգոստոսի 9-ին տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է կնոջը, նրան կամքին հակառակ գցել է բազկաթոռին, բացել իր սեռական օրգանը և զբաղվել ինքնաբավարարմամբ, պահանջել է, որ հանի շորերը, հակառակ դեպքում կհարվածի։ Վերոգրյալը ուղեկցվել է տղամարդու կողմից կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը