Դատարանը Փաշինյանին կծանուցի, որ նա ներկայանա դատարան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:59 02-07-2025

Վարկ չունե՞ս, հոգ չէ, վճարի՛ր․ Արդշինբանկում կրկին խափանումնե՞ր են 

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցիալական ցանցում հրապարակել է սքրինշոթ, որում, ըստ ամենայնի, «Արդշինբանկից» ստացված մի քանի կարճ հաղորդագրություններ են։ Հաղորդագրությունների բովանդակությունից պարզվում է, որ օգտատիրոջ անունով, իբր թե, հաստատվել են վարկային համաձայնագրեր՝ բավականին կլորիկ գումարներով։ Սակայն ինչպես ինքը՝ օգտատերն է նշել, և ինչպես ենթադրվում է հրապարակումից, տվյալ վարկերը որևէ առնչություն չունեն իր հետ։



Գրառման մեկնաբանություններում մի շարք այլ օգտատերեր ևս արձագանքել են՝ բացահայտ ծաղրելով բանկի աշխատանքը և ենթադրելով, որ սա հերթական տեխնիկական խափանումն է։

Oragir.News-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Արդշինբանկի» ներկայացուցիչների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։