Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի ռոբոտաշինության լաբորատորիան մշակել է չափազանց փոքր՝ մժեղի չափի անօդաչու թռչող սարք, հայտնում է South China Morning Post-ը։
Միկրո ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական նպատակների և մարտադաշտում հատուկ գործողությունների իրականացման համար։
Այն հնարավոր է օգտագործել փակ տարածքներում, առանց նկատվելու՝ տեղեկություններ հավաքելու և թիրախներ հայտնաբերելու համար։ Նման տեխնոլոգիան կարող է կարևոր դեր խաղալ ապագա ռազմական գործողություններում։