Ներքին 1 տարի առաջ - 23:44 20-02-2025

Շտապօգնության մեքենաների անվադողերը ձմեռայինով են փոխարինվել դեռևս 2024 թ. դեկտեմբերի 1-ից․ Երևանի քաղաքապետարան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

«2024 թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։

Անվադողերի շահագործման ժամկետները․
HIGER, ZHONGTONG և փոքր դասի ավտոբուսների անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ։

MAN ավտոբուսների անվադողերը նախատեսված են մինչև 120,000 կմ շահագործման համար։

Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է