Ներքին Միտք 52 րոպե առաջ - 20:24 20-10-2026

Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար

Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«1. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչպոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։

2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։

3. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ այս պահին «ողջունի» Նիկոլի արտաքին և ներքին քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։

4. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։

5. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդդներին Արեւմուտքում նա անխնահ պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:

6. Նիկոլի իշխանավարումը վնաս է հենց հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից է եւ պարտավորություններից։

7. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։

8. Թե աշխարհում, թե ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ գոնե հատվածական ըմբռնում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը